Երևանում 31-ամյա հարբած վարորդը ավտոմեքենաների ջարդի հեղինակ է. տեղում էլ հպարտանում էր, որ «քեֆին քեֆ չի հասնի»

Երեկ` հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Կոմտաս պողոտայի թիվ 54 շենքի դիմաց բախվել են Opel Astra, Volkwagen Gold, Honda Elision, Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը։  

 

Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության թիվ 13 բրիգադը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Opel-ի վարորդ՝  Սյունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Քաջիկ Խուրշուդյանին, ով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել, սակայն բժիշկների հորդորներից՝ տեղափոխվել հիվանդանոց, հրաժարվել է։  

 

Opel-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է խմածության ամենաբարձր աստիճանում։ Մյուս վարորդները ևս  ենթարկվել են սթափության փորձաքննության. բոլորը եղել են սթափ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավոը եղել է Opel-ի խմած վարորդը, ով վթարից հետո պարեկների ու տուժած վարորդների ներկայությամբ հպարտանում էր, որ «քեֆը միլիոն է, քեֆին քեֆ չի հասնի»։  

Քաղաքականություն