Պարեկները հայտնաբերել են «Ռոբինզոնին», նրա ավտոմեքենայում մեծ քանակի թմրանյութ կար

Այսօր՝ հունիսի 25-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 5-րդ դասակի պարեկները ծառայության ընթացքում Շիրակի մարզում հայտնաբերել են առանձնապես խոշոր չափի թմրայնութ։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Շիրակի մարզի գումարտակի 5-րդ դասակի պարեկներ Լևոն Մովսեսյանն ու Գևորգ Սիմինյանը ծառայություն կատարելիս են եղել, երբ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Շիրակ գյուղի մոտ, ստուգման նպատակով կանգնեցրել են Ford Transit մակնիշի ավտոմեքենա։  

 

Պարեկները ավտոմեքենայի սրահի դիմացի կողմում նկատել են կասկածելի տոպրակներ ու վարորդի ներկայությամբ բացել են այն, որտեղ հայտնաբերել են կանաչանման, պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված բույսեր։  Ոստիկանները վարորդին և ուղևորին բերման են ենթարկում ոստիկանության Ախուրյանի բաժին։ 

 

Կայքի տեղեկություններով՝ վարորդը Երևանի բնակիչ՝ 32-ամյա  Գարիկ Ա-ն է, իսկ ուղևորը՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Նարեկ Ս-ն։ Սրահի զննությամբ հայտնաբերվել է մոտ 14 կգ կանեփի նմանվող զանգված, խոշոր չափի կանեփանման չորացված զանգված, նշված ապրանքները առգրավվել են, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։  Գարիկ Ա-ն և Նարեկ Ս-ն բաց են թողնվել։ 

 

Կայքի տեղեկություններով՝ Գարիկ Ա-ն ընկերական շրջապատում հայտնի է «Ռոբինզոն» մականվամբ։ 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ