Ռոնալդուն որոշում է կայացրել

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի պատրաստվում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» այս մրցաշրջանում։ 

Նախօրեին տեղեկություններ հայտնվեցին, որ նա դժգոհ է տրանսֆերային շուկայում «Մանչեսթեր Յունայթեդի» ցածր ակտիվությունից և այդ պատճառով կարող է հեռանալ։ 

Բայց Sky Sports-ի տեղեկություններով պորտուգալացին մտադիր չէ փոխել թիմը և հուլիսի սկզբին կսկսի մարզումները «Մանչսթեր Յունայթեդի» հետ: Անցած մրցաշրջանում Ռոնալդուն թիմի կազմում անցկացրած 39 խաղում խփել է 24 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: 

 

Քաղաքականություն

Պատահարներ