Թենիսի մեծ սաղավարտն առանց ռուսների

Լոնդոնում տեղի է ունեցել Թենիսի մեծ սաղավարտի՝ «Ուիմբլդոնի» մրցաշարի վիճակահանությունը։ Տղամարդկանց մենախաղերի գործող չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչն առաջին մրցախաղը կանցկացնի հարավկորեացի Սուն Վու Կվոնի հետ: Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալի առաջին մրցակիցը կլինի արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոն: Երրորդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդը կհանդիպի իսպանացի Ալբերտ Ռամոս-Վինոլասի հետ: 

Ուիմբլդոնի քառորդ եզրափակչի հավանական զույգերը հետևյալն են. 

Նովակ Ջոկովիչ (1) – Կառլոս Ալկարաս (5) 
Կասպեր Ռուդ (3) — Հյուբերտ Հուրկաչ (7) 
Մատեո Բերետտինի (8) – Ստեֆանոս Ցիցիպաս (4) 
Ֆելիքս Օգեր-Ալիասիմե (6) – Ռաֆայել Նադալ (2) 

Հիշեցնենք, որ ռուս մարզիկներին կազմակերպիչները թույլ չեն տվել մասնակցել մրցաշարին: 

 

Քաղաքականություն

Պատահարներ