ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ որդին չի զանգել հրավիրել երիտասարդներին․ ինչ է պատմել տղաներից մեկի հայրը

Ապարանում այսօր բողոքի ակցիա էին իրականացնում վերջերս հնչած կրակոցների հետրանքով վիրավորված և հրազնենային վնասվածքներից մահացած երիտասարդների հարազատները։ Նրանդ պնդում են, որ փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղան՝ Ռոման Փարվանյանն է հրահրել միջադեպը։

Ավելին, ակցիայի մասնակիցները պնդում են, որ Փարվանյաններն Ապարանից պետք է գնան և պահանջում են օբյեկտիվ քննություն։

Լրագրողները փորձեցին ստանալ նաև Փարվանյաններից մեկնաբանություն։

Հարցին, թե սպանվածի եղբայրը պնդում է, որ Ռոման Փարվանյանն է ներկայացել որպես հարց լուծող, կանչել երիտասարդներին Նիգավան, Էդգար Փարվանյանի հարազատներից Ժորա Փարվանյանը՝ Ռոման Փարվանյանի հայրն ասաց․«Ռոմանը չի զանգել հրավիրել, հակառակը՝ ինքն ասել է՝ չգաք գազալցակայան։ Երևանից եկած երեք տղաների հետ ընկերություն  չի արել Էդգարը, կարող է ճանաչել է, ես չգիտեմ։ Ես չգիտեմ Ռոմանին տարել են այդ օրը ոստիկանական բաժին, թե ոչ, ես տանն էլ չեմ եղել դեպքի օրը։  Բանդա է ստեղծվել, ամեն ինչ լավ կազմակերպված է եղել, շատ լավ ամեն ինչը արված է։  Իրավապահ մարմինները կպարզեն»,- ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել հաշվի առնեով, որ սպանվածների հարազատները պահանջում են նրանց հեռանալ գյուղից, Ժորա Փարվանյանը նշեց․

«Ո՞վ կարող է մեզ ասել, որ գնանք այստեղից, սա իմ պապի ազատագրած հողն է, ես այստեղից ոչ մի տեղ չեմ գնա, եթե չգիտեք՝ գնացեք Սարդարապատ, այնտեղ գրած է պապիս անունը՝ Փարվանի Խաչո, սա իմ տունն է։ Վտանգավորն իրենք են»։

Քաղաքականություն

Պատահարներ