Հորդանանում թունավոր գազի արտահոսքի հետևանքով տասը մարդ է զոհվել. կա ավելի քան 250 տուժած

Հորդանանում թունավոր գազի արտահոսքի հետևանքով տասը մարդ է զոհվել, ավելի քան 250 վիրավոր է։ 
 

ТАСС-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Ակաբա նավահանգստում։ Ըստ նախնական վարկածի՝ արտահոսքի պատճառը ցիստեռնի ընկնելն է փոխադրման ժամանակ։
 

Հորդանանի արդյունաբերական պալատի ներկայացուցիչ Ահմեդ ալ-Բասը հայտնել է, որ ցիստեռնը հեղուկ քլոր է պարունակում:

Քաղաքականություն

Պատահարներ