Կոլումբիայում ցլամարտի ժամանակ տրիբունայի փլուզման հետևանքով զոհեր կան. ավելի քան 300 մարդ վիրավորվել է

Ավելի քան 300 մարդ է տուժել Կոլումբիայի Տոլիմա դեպարտամենտում ցլամարտի ժամանակ տրիբունայի փլուզումից հետո: Ինչպես գրում է ТАСС-ը՝ այդ մասին հայտնել է շրջանի առողջապահության վարչության ղեկավար Մարտա Պալասիոսը։
 

Նրա խոսքով, ողբերգության չորս զոհերի թվում կան երեք մեծահասակներ և մեկ 14 ամսական երեխա։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:

 

Ավելի վաղ հաղորդվել էր 60 տուժածի մասին: 

Քաղաքականություն

Պատահարներ