Օրվա լրահոս

Այսօր` հունիսի 27-ին՝ ժամը 10։30 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ այժմ իրականացվում են էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքներ։

 

«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վերջին նորություններ