Պատահարներ Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեղեղումների պատճառով փակվել է Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ մայրուղին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: Ինչպես նշում են վրացական զլմ-ները՝ ճանապարհի փակ լինելը կապված է եղանակային պայմանների…

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Ինչպես նշում են վրացական զլմ-ները՝ ճանապարհի փակ լինելը կապված է եղանակային պայմանների հետ: 

 

Թերեք գետը հորդառատ անձրևների պատճառով դուրս է եկել ափերից և ողողել Վրաստանի և Ռուսաստանի միջև մայրուղին:

 

Նշվում է, որ ճանապարհը վնասվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում (չեզոք գոտի):

 

Այդ հատվածում արգելված է բոլոր տեսակի տրանսպորտի տեղաշարժը, քանի դեռ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել:

 

Նշենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կամ այսպես կոչված Ռազմավրացական մայրուղին ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Վրաստանը և Հայաստանը Ռուսաստանի հետ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250