ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է 27-ամյա վարորդը Toyota Camry-ով Մաշտոցի պողոտայում դառնում ավտոմեքենաների ջարդի հեղինակ

Հունիսի 26-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Հարություն Հովհաննիսյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով, բախվել էր կայանված Honda մակնիշի ավտոմեքենային: 

 

Վթարի հետևանքով վարորդ Հ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով  օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էր ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

 

Տեսանյութը հրապարակել է Shamshyan. com-ը:

Քաղաքականություն

Պատահարներ