ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ` Ուկրաինայում առևտրի կենտրոնի հրթիռակոծումից

 Ինչպես քիչ առաջ հայտեցինք, Ուկրիանայի կենտրոնական մասում գտնվող Կրեմենչուգ քաղաքում, ըստ ուկրաինական կողմի, ռուսները հրթիռային հարձակում են գործել առևտրային կենտրոններից մեկի վրա: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, անդրադառնալկով դեպքին, ասել է, որ շենքում կարող է մոտ 1000 մարդ եղած լինել: 

 

«Մոլը այրվում է, փրկարարները մարում են կրակը, զոհերի թիվն աներևակայելի է: Ռուսական բանակին ոչ մի վտանգ չէին սպառնում, ոչ մի ռազմավարական արժեք չունեին, միայն նորմալ կյանքով ապրելու մարդկանց փորձեր....»,- ընդգծել է Զելենսկին։ 
 

 

Ներկա պահին հաստատվել է երկու մարդու մահ, վիրավորվել՝ 20-ը, նրանցից 9-ի վիճակը ծանր է: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

 

Քաղաքականություն

Պատահարներ