Երբ Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին

ՆԱՏՕ-ն պատրաստ չէ հայտարարել դաշինք Վրաստանի հնարավոր անդամակցության որևէ ժամանակացույցի մասին, սակայն հավատարիմ է մնում նախկին խոստումներին, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին օրվանից հետո: Այս մասին գրում է РИА Новости-ն:
 

«Բաց դռների քաղաքականության վերաբերյալ՝ մենք հավատարիմ ենք գագաթնաժողովում (Բուխարեստում - խմբ.) տրված խոստումներին, սակայն պատրաստ չենք կոնկրետ ժամկետներ ասել»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե երբ կարող է Վրաստանն ակնկալել ՆԱՏՕ-ին միանալու հրավեր:

 

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի երկրները 2008 թվականին Բուխարեստում կայացած գագաթնաժողովում հաստատել են, որ Վրաստանն ու Ուկրաինան իրավունք ունեն անդամակցելու դաշինքին, մինչդեռ այդ հարցի վերաբերյալ որոշումը հետաձգվել էր անորոշ ժամանակով։ 

Քաղաքականություն

Պատահարներ