Իսրայելի վարչապետը հրաժարական կտա

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը չի մասնակցի Քնեսեթի (երկրի խորհրդարան) առաջիկա ընտրություններին եւ կլքի իր պաշտոնը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

 

Նշվում է, որ այս մասին Բենեթն ասել է իր Յամինա կուսակցության անդամներին։ Տեղեկությունը հաստատել է Իսրայելի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարը։

 

Հայտարարությունում, որը հնչել է խորհրդարանը ցրելու և նոր ընտրությունների նախապատրաստման հարցով Քնեսեթի քվեարկությունից առաջ, նշվում է, որ Բենեթը կպահպանի փոխվարչապետի պաշտոնը այն բանից հետո, երբ իր կոալիցիոն գործընկեր, արտգործնախարար Յաիր Լապիդը ստանձնի կառավարության ղեկավարի պաշտոնը:

 

The Jewish Chronicle-ը հավելում է, որ Բենեթը թոշակի կանցնի այս տարվա վերջին։

Քաղաքականություն

Պատահարներ