Կազանի բնակիչը փորձել է Հայաստանի տարածքով մեկնել Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ կռվելու համար

Ռուսաստանում դատարանը կալանավորել է Կազանի բնակչին, որը մտադիր էր մեկնել Ուկրաինա՝ ՌԴ ԶՈՒ դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար: Այս մասին գրում է Интерфакс-ը: 

 

Նշվում է, որ ձերբակալվածը ծրագրել էր Հայաստանի և Վրաստանի տարածքով տեղափոխվել Ուկրաինայի տարածք, որը վերահսկվում է անօրինական զինված կազմավորումների կողմից: Այդ նպատակով Կազանի բնակիչը դիմել է Հայաստանում Ուկրաինայի ռազմական կցորդին՝ խնդրելով աջակցել իրեն Ուկրաինա մեկնելիս՝ օտարերկրյա լեգիոն մտնելու համար։ 

 

Կազանի բնակիչը մայիսի 18-ին փորձել էր մեկնել Հայաստանի Հանրապետություն, սակայն ձերբակալվել էր Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից:

Քաղաքականություն

Պատահարներ