1 միլիոն դրամ՝ 19 ժամացույցի համար․ Դատախազության ճոխ գնումները. ArmLur

ՀՀ գլխավոր դատախազությունը ձեռքի թվով 19 ժամացույց է գնել՝ պետական բյուջեից ծախսելով մոտ 1 մլն դրամ գումար: ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերով, դատախազությունը ձեռքի 14 հատ ժամացույց գնել է տղամարդու համար, իսկ 5-ը՝ կանանց: Ի դեպ, տղամարդու ձեռքի մեկ ժամացույցի համար պետական մարմինը վճարել է 55 000 դրամ, իսկ կանանց համար նախատեսված մեկ ժամացույցն արժեցել է 45 հազար 800 դրամ:

 

ArmLur.am-ը ծանոթանալով ժամացույցների նկարագրությանը՝ պարզեց, որ դրանք չժանգոտվող մետաղից են, ջրակայուն, գոտին բնական կաշի է, իսկ հենամարմնի հատկությունները՝ վարդագույն ոսկուց: Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պայմանագիր կնքել է «Էլ Դաբլյու Ար Գրուպ» ընկերության հետ, քանի որ մրցույթին մասնակցել է միայն այս կազմակերպությունը:

Քաղաքականություն

Պատահարներ