Առեղծվածային դեպք Սևանի ճանապարհին. 2 օր կայանված Nissan-ում հայտնաբերվել է Լիբանանի 51-ամյա քաղաքացու դին. Shamshyan. com

Այսօր՝ հունիսի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00–ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում՝ «Ալգա Պլյուս» ռեստորանային համալիրին հարակից ճանապարհի մայթեզրին շուրջ  2 օր է, սպիտակ գույնի Nissan մակինշի ավտոմեքենա է կանգնած և մեջը դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը ու վարորդի նստատեղին մեջքի վրա պառկած վիճակում այնտեղից դուրս են բերել տղամարդու դի:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի  արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լիբանանի քաղաքացի, 51-ամյա Շահե Գ.-ն էր:

Քաղաքականություն

Պատահարներ