Բաթումի-Երևան գնացքը դեռ չի շարժվել. ինչ վիճակ է կայարանում

Բաթումի-Երևան գնացքը դեռ չի շարժվել Բաթումիից,  ուղևորներին ասում են, որ երկաթուղու գծերի վրա մեկ այլ գնացք է շուռ եկել կամ դուրս եկել գծերից: Այս մասին գրում է Analitik. am-ը՝ հղում անելով իր տեղեկություններին:
 

Ըստ աղբյուրի, մասնագետներն այս պահին աշխատանքներ են տանում խնդիրը կարգավորելու համար, դեռևս չկա հստակ տեղեկություն այն մասին՝ արդյոք գնացքի վագոնը դուրս է եկել գծերի վրայից, թե շուռ է եկել, ինչպես նաև չկա տեղեկություն հնարավոր տուժածների մասին: 

 

Լուսանկարներն արված են Բաթումիի գնացքի կայարանից, որտեղ արդեն երկու ժամից ավել է դեպի Երևան եկող ուղևորները սպասում են խնդրի կարգավորմանը:

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ