I Believe I Can Fly երգի հեղինակը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման

Նյու Յորքի դատարանը երաժիշտ Ար Քելլիին մեղավոր է ճանաչել կանանց մարմնավաճառության դրդելու և սեռական ու ֆիզիկական բռնության գործողություններ կատարելու մեջ: Նա դատապարտվել է 30 տարվա ազատազրկման և 100 հազար դոլար տուգանքի: Այս մասին  գրում է Variety-ն: 

 

Նշվում է, որ Քելիի փաստաբանները մտադիր են բողոքարկել դատավճիռը։
 

Դատավորը նման երկար ժամկետը բացատրել է նրանով, որ Քելլին վտանգ է ներկայացնում հասարակության համար և ընդհանրապես չի զղջում իր արարքի համար. երաժիշտն իրեն մեղավոր չի ճանաչել։ 

 

Տուժողները և վկաներն ասում են, որ ափսոսում են, որ այսքան ժամանակ է պահանջվել նրա դեմ մեղադրանք առաջադրելու և նրա արարքների մասին խոսելու համար:

Քաղաքականություն