Ինչ երաշխիքներ է տվել Շվեդիան Էրդողանին

Շվեդիան Թուրքիային երաշխիքներ է տվել, որ ՔԱԿ-ի ավելի քան 70 անդամներ կարտահանձնվեն։ Այս մասին հինգշաբթի՝ հունիսի 30-ին, Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
 

«Շվեդիան իր խոսքն է տվել ահաբեկիչների արտահանձնման մասին, նրանց թիվը մոտ 73 է»,- ասել է նա:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան, որոնք դիմել են Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու համար, «ահաբեկչության օջախ են»:
 

«Այդ երկրներում են գտնվում Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
 

Ավելի ուշ Էրդողանը պայման է անվանել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու Թուրքիայի համաձայնությունը։

Քաղաքականություն