Ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի տարածքում հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-4-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վրկ արագությամբ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 02-04-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ:

Քաղաքականություն

Պատահարներ