Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են նոյեմբերի 9-ի և մյուս եռակողմ պայմանավորվածությունները

Երեկ Բաքվում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հանդիպում է ունեցել տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ։ Հունիսի 30-ին նրան ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից:

Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակ։

Մասնավորապես քննարկվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարումը՝ կապված տարածաշրջանում խաղաղ կյանքի պահպանման և կայունության ամրապնդման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի հաստատման հետ։ 

Նշվում է, որ կողմերը հաստատել են այս հարցի շուրջ սերտ երկխոսություն պահպանելու մտադրությունը։

Քաղաքականություն

Պատահարներ