ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրդողանը մի փոքր վախեցրեց Մեծ Բրիտանիայի վարչապետին

Լրատվականներում տեսանյութ է տարածվում՝ հետևյալ վերնագրամ․ «Թուրքիայի նախագահը մի փոքր վախեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ ձեռքը հանկարծակի դնելով նրա ուսին»։ Տեսանյութում երևում է, թե Ջոնսոնն ինչպես է կտրուկ վեր կենում տեղից՝ ասելով «ինչպես ես, իմ ընկեր»։

 

 

Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները Մադրիդի գագաթնաժողով են անցկացրել։

 

Գագաթնաժողովում, որը կավարտվի այսօր, դաշինքի անդամները պայմանավորվել են աջակցել Ուկրաինային, որն արդեն չորս ամսից ավելի պաշտպանվում է ռուսական ներխուժումից:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ