ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Քաղաքականապես սնանկ հայտարարություն է». Կոնջորյանը մեկնաբանեց Սաղաթելյանի խոսքերը

Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը քաղաքականապես սնանկ հայտարարություն է: Այս մաասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ում խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին այն մասին, որ նախօրեին Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իրենց մանդատ չի տվել, հետևաբար չի կարող զրկել մանդատներից:

 

Կոնջորյանն ընդգծեց, որ օրենսդրությամբ սահմանված են կոնկրետ ընթացակարգեր, որով պատգամավորը կարող է զրկվել մանդատից: 

 

«Պատգամավորները, այս դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագրի», ԱԺ խորհրդի ֆորմատով կայացնում է որոշում և դիմում է Սահմանադրական դատարան: Մանդատներից զրկում է ՍԴ-ն: Հետևաբար, Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը քաղաքականապես սնանկ հայտարարություն է»,- ասաց Կոնջորյանը:

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ