ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Կրասնոյարսկում երկու տարեկան տղան վեցերորդ հարկի պատուհանից ընկնում

Կրասնոյարսկում երկու տարեկան տղան պատուհանից ընկել է, երբ հայրը քնած է եղել։ 

Հայրն ու երեխան գտնվում էին Սովետսկայա փողոցի վեցերորդ հարկի բնակարանում, իսկ մայրն այդ ժամանակ ծննդատանն է գտնվել՝ իր երկրորդ երեխայի հետ, որին վերջերս է լույս աշխարհ բերել։ 

 

Հաղորդվում է, որ հայր ու որդի քնած են եղել, հայրը պատուհանը բաց է թղել օդափոխության համար։ Երեխան արթնացել է բարձրացել պատուհանագոգին, նստել  այնտեղ մոտ հինգ րոպե, որից հետո ընկել է։ 

 

Նշվում է, որ տղան տեղափոխվել է հիվանդանոց՝ ծանր վնասվածքներով, բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում։ 

 

 

Քաղաքականություն