Օրվա լրահոս

 Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ և իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դարձել է Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է A Սերիայի պաշտոնական կայքը։ 


33-ամյա հայ ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «սև-կապույտ» ակումբին: Հունիսի 22-ին Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել Միլանի ակումբում: 


Հիշեցնենք, որ «Ռոմայի» կազմում Հենրիխ Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 44 հանդիպման ՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Բացի այդ, Հայաստանի հավաքականի նախկին ավագը նվաճել է Կոնֆերեցիաների լիգայի գավաթը։ «Ռոմայի» կազմում ընդհանուր առմամբ Մխիթարյանը մասնակցել է 117 հանդիպման, դարձել 29 գոլի հեղինակ։

Վերջին նորություններ