ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բայդենը ողջունել է Շվեյցարիայի մուտքը ՆԱՏՕ` Շվեդիայի փոխարեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է Ֆինլանդիայի և Շվեյցարիայի մուտքը ՆԱՏՕ՝ վերջինիս շփոթելով Շվեդիայի հետ, գրում է The Guardian-ը։
 

Միացյալ Նահանգների ղեկավարը Մադրիդում մամուլի ասուլիսի ժամանակ սխալ է արտահայտվել, բայց անմիջապես հասկացել է իր սխալը։

«Շվեյցարիա: Աստված, ես իսկապես ոգևորված եմ ՆԱՏՕ-ի ընդլայնմամբ, Շվեդիա»,- ավելացրել է նա:
 

Ամերիկացի նախագահն իր խոսքում նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կոչված է ամրապնդելու դաշինքը, ինչպես նաև երկրների ուշադրությունը հրավիրելու ժամանակակից աշխարհի խնդիրներին և այն սպառնալիքներին, որոնց նրանք կբախվեն ապագայում։ Բայդենը նաև վստահեցրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է պաշտպանել դաշինքի տարածքի «ամեն թիզը»։

Քաղաքականություն