Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ սպառնալիք է անվանել Կալինինգրադի համար

Թուրքական Yeni Safak-ի լրագրող Սերնուր Յասսկայան կարծիք է հայտնել, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին սպառնում է Կալինինգրադին։

 

Նշվում է, որ այս դեպքում քաղաքը «ամբողջությամբ շրջապատված կլինի Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների կողմից, իսկ Բալթիկ ծովը կվերածվի ՆԱՏՕ-ի լճի»։

 

Հեղինակը կարծում է, որ Մոսկվան այս երկրների մուտքին կարձագանքի՝ ուժեղացնելով իր ներկայությունը Բալթիկ և Հյուսիսային ծովերում։ Յասիկայան չի բացառել նաև Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի միջև ռազմական համագործակցության ամրապնդումը և երկրորդ սառը պատերազմի սկիզբը։

Քաղաքականություն