33 երկիր առաջարկել են խստացնել ռուսական սպորտի դեմ պատժամիջոցները

33 երկրի սպորտի նախարարներ փաստաթուղթ են ստորագրել, որը նախաձեռնում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Բելառուսի դեմ։ Այս մասին, ինչպես փոխանցում է Armsport.am-ը՝ TACC-ին հղումով, հայտարարել է Լեհաստանի սպորտի և տուրիզմի նախարար Կամիլ Բորտնիչուկը։  

Խոսքը միջազգային կազմակերպություններում ռուսական և բելառուսական սպորտային ֆեդերացիաների կարգավիճակների, ինչպես նաև կառավարող մարմիններում երկու երկրների ներկայացուցիչների մասին է։ 

Բացի դրանից, առաջարկվում է դիտարկել միջազգային սպորտային իրադարձությունների հեռուստատեսային հեռարձակումների հարցը Ռուսաստանի և Բելառուսի տարածքներում։ 

Համատեղ փաստաթղթին հավանություն է տվել Եվրամիության 25 երկրի քաղաքական գործիչ (բոլորը, բացի Բուլղարիայից և Հունգարիայից), ինչպես նաև Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Հարավային Կորեան, Ճապոնիան, Նորվեգիան և Կանադան։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ