Ահազանգով դեսպանատներ մեկնած ԱԻՆ-ի աշխատակիցներին թույլ չեն տվել ներս մտնել. որն է պատճառը

Ահազանգեր էին ստացվել, որ Երևանում գործող Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված: ԱԻՆ-ից հայտնել էին, որ ԱԻՆ-ի փրկարարները, սակրավորները, ինչպես նաեւ ոստիկանության խմբերը ահազանգերով՝ տեղում են: 

 

Auroranews-ին ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ դեսպանատnերի տարածքները համարվում են հատուկ պահպանության գոտի: Պիտի թույլտվություն լինի այդ տարածներ մուտք գործելու համար:

 

ԱԻՆ խոսնակը Auroranews-ին հայտնեց, որ ՌԴ դեսպանատան աշխատակիցը ԱԻՆ խմբերին փոխանցել է, որ իրենց մոտ որեւէ խնդիր չի հայտնաբերվել: Չինաստանի դեսպանատան մասով, դեռ այլ տվյալ չկա:

Քաղաքականություն