«ԱՄՆ-ն և Ռուսաստանն իրավունք չունեն խոսել Թուրքիայի ԶՈՒ ծրագրվող գործողության մասին». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը և Ռուսաստանը տարաձայնություններ ունեն Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների շուրջ, Սակայն Անկարան չի կարծում, որ Ռուսաստանը կխոչընդոտի դրան: Նրա խոսքով ՝ թուրքական կողմը Մոսկվայի կողմից որևէ կտրուկ արձագանք և բողոք չի ստացել։

 

«Ոչ, ես չեմ կարծում, որ Ռուսաստանը կխոչընդոտի։ Մենք Ռուսաստանի հետ տարաձայնություններ ունենք բազմաթիվ հարցերի շուրջ, այդ թվում ՝ Ուկրաինայի գործողությունները, Ղրիմի չճանաչումը եւ այլն: Բայց մենք ունենք տնտեսական, քաղաքական հարաբերություններ»,— ասել է Չավուշօղլուն NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

«Մյուս կողմից, ԱՄՆ-ն և Ռուսաստանն իրավունք չունեն խոսել Թուրքիայի ԶՈՒ ծրագրվող գործողության մասին»,— ասել է թուրք նախարարը:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած պահի ռազմական գործողություն սկսել Սիրիայում։

Քաղաքականություն

Պատահարներ