«Աշխարհում բոլորի համար պարզ է, որ Ուկրաինան կհաղթի». Զելենսկի

Աշխարհում բոլորի համար, այդ թվում ՝ Ռուսաստանում խելացի մարդկանց համար, հասկանալի է, որ Ուկրաինան կհաղթի ընթացիկ պատերազմում։ Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին:

 

«Ցավոք սրտի, այստեղ կորուստների հարցն է, որ մենք կրում ենք առաջին հերթին մարդկանց առումով։ Դա ժամանակակից զենքի հարց է, որը մենք պետք է ստանանք եւ անպայման կստանանք», - հավելել է նա։

 

«Ռուսաստանի տնտեսությունը հայտնվել է վերջին 50 տարվա ամենամեծ ճգնաժամի մեջ։ Աշխարհը հրաժարվում է Ռուսաստանի հետ կապերից։ «Փլուզում», «դեֆիցիտ» եւ «աղքատություն»` սրանք այն բառերն են, որոնք նկարագրելու են ռուսական կյանքը, քանի դեռ այդ պետությունը ցանկանում է ահաբեկչական պետություն լինել», - ասել է Զելենսկին:

 

Ի վերջո, նա հարց է տվել, թե ինչի համար է Կրեմլը դա անում, ինչի համար է զոհվել առնվազն 35 հազար ռուս զինվոր։

 

«Հանուն այն բանի, որ խելագար քարոզիչները իրենց եթերներում ինչ-որ տեղ ցուցադրեն ռուսական կամ խորհրդային դրոշները ավերակների վրա.. այլ պատասխան պարզապես չկա», - արձանագրել է Ուկրաինայի ղեկավարը։

Քաղաքականություն

Պատահարներ