Բայրամովն ասել է` որտեղ կանցկացվի «3+3» ձևաչափով հաջորդ նիստը

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլաhիանի հետ հանդիպմանը  Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ «3+3» ձևաչափով հաջորդ նիստը կանցկացվի Իրանում։

 

Տեղեկությունը հայտնում է իրանական «Mehr» գործակալությունը։

 

«Ադրբեջանը ողջունում է Իրանի կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանային ֆորումներում մասնակցության և համագործակցության վերաբերյալ։ Մոտ ապագայում Իրանը կհյուրընկալի «3+3» ձևաչափով հաջորդ նիստը»,– ասել է Ասրբեջանի արտաքին գործերի նախարարը։

 

Քաղաքականություն

Պատահարներ