«ԵՄ-ն ձևի համար որևէ սանկցիա չի կիրառում Ադրբեջանի հանդեպ. եվրոպական արժեքը սա է». Վարդևանյան

Այսօր՝հուլիսի 4-ին ԵՄ գրասենյակի դիմաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց, որ ԵՄ դեսպանը դիրքորոշում չի ցանկանում հայտնել Հայաստանում կատարված ապօրինությունների, ժողովրդավարության նահանջի և այլնի վերաբերյալ: 

 

«Մենք նախկին հանրահավաքներում ասել ենք, որ ժողովրդի ոտքի կանգնելու պարագայում էր, որ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական տվեց: ԵՄ դեպանը, դեսպանատունը դեռևս ոչ մի դիրքորոշում չի հայտնել այս լուսանկարի վերաբերյալ: Պատկերացնենք, թե ԵՄ դեպսանը տեղյակ չէր ձայնագրության մասին: Գագաիկ Ջհանգիրյանը մեկուկես տարի դատական բոլոր ռեֆորմների կատարողն էր, բոլոր կալանքների հետևում կանգնած մարդն էր: ԵՄ դեսպանը ասելիք չունի: Եթե ոչ, ապա ինքը կիսում է Ջհանգիրյանը բոլոր արարքները: ԵՄ դեսպանը դիրքորոշում չի ցանկանում հայտնել Հայաստանում կատարված ապօրինությունների, ժողովրդավարության նահանջի և այլնի վերաբերյալ: Եվրոպական արժեքը սա է, որ Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, որոնց հանդեպ կատարվում է անմարդկայինը, բայց ԵՄ-ն ձևի համար որևէ սանկցիա չի կիրառում Ադրբեջանի հանդեպ: Մենք եկել ենք ասելու, որ ինչպես Ջհանգիրյանը հրաժարական տվեց, այդպես էլ մենք մեր առջև դրված նպատակներին հասնելու ենք»,- ասաց Վարդևանյանը:

 

Նշենք` «Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա էր իրականացնում Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտ:

Ավելի ուշ «Դիմադրություն» շարժման անդամները ԱԺ-ի մոտից երթով շարժվեցին Հայաստանում Եվրոպական Միության գրասենյակ: 

Քաղաքականություն

Պատահարներ