«Հայաստանին ենք ներկայացրել հինգ հիմնական դրույթ». Բայրամով

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլաhիանի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու թեմային, ասել է, որ Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ տրանսպորտային և միջազգային հաղորդակցությունը վերականգնելու պատրաստակամության մասին։ 

 

Տեղեկատվությունը փոխանցում է իրանական Mehr գործակալությունը։

 

Բայրամովի խոսքով` Ադրբեջանը ձգտում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։

 

«Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, և Հայաստանին ենք ներկայացրել հինգ հիմնական դրույթ, որոնք կօգնեն երկու երկրների միջև խաղաղության փաստաթուղթ ստորագրել»,–ասել է Բայրամովը։

 

Վերջինս նշել է, թե ադրբեջանական կողմը հայտարարել է նաև Ադրբեջանում ավտոմոբիլային տրանսպորտը և միջտարածաշրջանային հաղորդակցությունը վերականգնելու պատրաստակամության մասին։ Բայրամովը հավելել է, թե Ադրբեջանն առաջարկություններ է ներկայացրել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ։

Քաղաքականություն

Պատահարներ