Ինչ է նախատեսել ընդդիմությունը հուլիսի վերջին. «Փաստինֆո»

 Ընդդիմադիրները հուլիսին նախատեսում են նոր թափով վերսկսել զանգվածային բողոքի ակցիաները։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բողոքի ակցիաներն առավել ինտենսիվ բնույթ կկրեն հուլիսի վերջերին եւ օգոստոսի սկզբներին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին լրանում է Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարին եւ դե յուրե հնարավորություն է տրվում խորհրդարանականներին սկսել նրան անվստահություն հայտնելու գործընթաց։ 

Երեւանում զանգվածային հնարավոր շուրջօրյա բողոքի ակցիաներին զուգահեռ նախատեսվում են նաեւ երթեր՝ մայրաքաղաքի կենտրոնական բոլոր փողոցներով։ 

Արդեն քաղաքային իշխանություններն ստացել են համապատասխան իրազեկումները։

Քաղաքականություն