Mercedes-ը Կոտայքի մարզում տապալել է մի քանի գազասյուներ ու հայտնվել դաշտում. մի քանի գյուղերի գազամատակարարումը դադարեցվել է. Shamshyan. com

Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30–ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Մրգաշեն-Քանաքեռավան գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի գազատար խողովակների, կոտրել դրանք և հայտնվել դաշտում: 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: 

 

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը և սահմանազատել տարածքը: Գազախողովակների տապալման հետևանքով գազի արտահոսք է սկսվել և օպերատիվորեն ժամանած «Գազպորմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի ծառայողները գազազրկել են նշված տարածքը ու այս պահին էլ կատարում են անհրաժեշտ աշխատանքներ՝ տապալված հենասյուները նորով փոխարինելու և վնասված գազախողովակները վերանորոգելու ուղղությամբ, որպեսզի կարճ ժամանակում վթարի հետևանքով մի քանի գյուղերի բնակիչների գազամատակարարումը վերականգնվի: 

 

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ