Պուտինն այս տարի չի շնորհավորի Բայդենին. Կրեմլից պարզաբանել են` ինչու

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի չի շնորհավորելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և ամերիկացիներին Անկախության օրվա կապակցությամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«Ոչ, այս տարի շնորհավորական հեռագիր չի ուղարկվի», - ասել է Պեսկովը ՝ պատասխանելով համապատասխան հարցին:


Նրա խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ այս տարին, ըստ էության, դարձել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականության գագաթնակետը:

 

«Այդ պատճառով, իհարկե, այս պայմաններում դժվար թե կարելի է նպատակահարմար համարել շնորհավորական ուղերձ հղելը», - պարզաբանել է Պեսկովը:

Քաղաքականություն

Պատահարներ