«Ռուսաստանի տնտեսության առանձին ճյուղերում որոշակի անկում է նկատվում». Միշուստին

Ռուսաստանի տնտեսության առանձին ճյուղերում որոշակի անկում է նկատվում, բայց ոչ մի տեղ չեն մոտեցել կրիտիկական նշագծին, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:

 

Տեղեկատվությունը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

 

«Մենք ունենք լավ պաշարներ, ինչը թույլ է տվել մեր արդյունաբերությանը դիմակայել և խուսափել դրամատիկ սցենարներից, որոնք կանխատեսել և ակնկալում էին մեր ընդդիմախոսները։ Այո, որոշակի անկում կա առանձին ոլորտներում, բայց մենք ոչ մի տեղ չենք մոտեցել կրիտիկական նշագծին։ Ընդհակառակը, նկատվում է աճի տեմպերի արագացում էլեկտրոնիկայի, դեղագործության և այլ ոլորտներում»,-ասել է Միշուստինը «Իննոպրոմ-2022» միջազգային ցուցահանդեսի լիագումար նիստում։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ