ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ի վրա են «հարձակվել» հսկայական ծղրիդների երամներ՝ վնասելով բերքը

Հսկայական ծղրիդների երամները «հարձակվել են» Միացյալ Նահանգների վրա, գրում է Lenta.ru-ն՝ հրապարակելով կադրեր:


Խոսքը Յուտա և Օրեգոն նահանգների մասին է: Նահանգների ֆերմերներն արդեն ահազանգել են՝ միջատները ուտում են բառացիորեն ամեն ինչ իրենց ճանապարհին՝ ոչնչացնելով բերքը։ Ճանապարհներն ու տները վերածվել են իսկական մղձավանջի, իսկ թե ինչ անել միջատների հետ՝ դեռ պարզ չէ։

 

Թերևս մնում է միայն սպասել. երբ ուտելիքը վերջանում է, ծղրիդները ուտում են միմյանց։

Քաղաքականություն

Պատահարներ