ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նյու Յորքում ակտիվիստը խանգարել է հոթ դոգ ուտող չեմպիոնին ռեկորդ սահմանել

Ակտիվիստը Նյու Յորքում կայացած Հոթ դոգ ուտելու մրցույթում խանգարել է չեմպիոնին գերազանցել սեփական ռեկորդը։ Տղամարդը վստահորեն կուլ տալիս է եղել հոթ դոգերը, երբ Դարտ Վեյդերի դիմակով մի տղա վազել է սեղանի մոտ:

 

Նա անմիջապես չեզոքացվել է մրցույթի մեկ այլ մասնակցի կողմից, սակայն կորցրած տեմպն ու կենտրոնացումը չի հաջողվել վերադարձնել։
 

Հաղորդվում է, որ անցյալ տարի Ջոյ Չեստնաթը սահմանել է բոլոր ժամանակների ռեկորդը՝ 10 րոպեում 76 հոթ դոգ ուտելով. Այս անգամ նա կարողացել է ուտել ընդամենը 63՝ այնուամենայնիվ հաղթելով 15-րդ անգամ անընդմեջ:

Քաղաքականություն

Պատահարներ