ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շոյգուն Պուտինին է ներկայացրել ուկրաինական բանակի կորուստները` 2 շաբաթվա ընթացքում

 Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Փոխանցում է ТАСС-ը:

 

Շոյգուն զեկուցել է, որ Լուգանսկի ազատագրման գործողությունը հաջողությամբ իրականացվել է: Ուկրաինական բանակի կորուստները 2 շաբաթվա ընթացքում կազմել են 5469 մարդ, ոչնչացվել է 196 ուկրաինական տանկ և զրահամեքենա, 12 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ։ Նախագահ Պուտինը հավելել է, որ Восток և Запад խմբավորումները պետք է կատարեն իրենց խնդիրները համաձայն նախապես ընդունված պլանի:

 

Պուտինն ասել է, որ Լուգանսկի ազատագրմանը մասնակցած ստորաբաժանումները պետք է հանգստանան և մեծացնեն իրենց կարողությունները, ինչպես նաև առաջարկել է պարգևատրել հատուկ գործողության բոլոր ականավոր մասնակիցներին։

 

Քաղաքականություն

Պատահարներ