«Թուրքիայում քաղաքացիական պատերազմի հավանականությունը 100% է, խնդիրը լոկ այն է, թե երբ կսկսվի». թուրք պատգամավոր

Թուրքիայում «Zafer» (Հաղթանակ) կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը կուսակցության նահանգային համաժողովի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու:

 

Տեղեկատվությունը հայտնում է ermenihaber-ը:

 

Նա նշել է, որ քաղաքացիական պատերազմի հավանականությունը 100% է, խնդիրը լոկ այն է, թե երբ կսկսվի:

 

Ըստ թուրք ընդդիմադիր քաղաքական գործչի՝ երկրում տնտեսական իրավիճակը վտանգավոր ու անկայուն է դարձրել Թուրքիայի փողոցները: Նոր ավազակախմբեր են ձևավորվում, որի հետևանքով քաղաքացիական պատերազմ է սկսվելու:

Օզդաղը համոզված է, որ երկրում մեծ թվով սիրիացի փախստականների առկայությունը մեծ վնաս կհասցնի իշխանության վարկանիշին և ընտրություններում նրանց ստանալիք քվեն կարող է կտրուկ անկում ապրել:

Քաղաքականություն

Պատահարներ