Ուկրաինան պատրաստվում է հակահարձակման. The Economist

Ուկրաինան պատրաստվում է հակահարձակման, որպեսզի ազատի Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոնի շրջանը։ 

Այս մասին հայտնում է The Economist-ը ՝ վկայակոչելով ռազմական հետախուզության աղբյուրները։

 

Պարբերականը հայտնել է, որ Խերսոնը Ղրիմ տանող դարպասն է եւ միակ մարզային կենտրոնը, որը Ռուսաստանին հաջողվել է գրավել փետրվարի 24-ի լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր: Բացի այդ, ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի օկուպացիան հարեւան Կախովկայում:

 

Ամբողջ տարածաշրջանը գյուղատնտեսական կենտրոն է, որը մատակարարում է լոլիկ, ձմերուկ, արեւածաղիկ: Այս եւ այլ պատճառներով Ուկրաինան առաջնահերթություն է տալիս այն վերադարձնելու ջանքերին։

Քաղաքականություն

Պատահարներ