Օրվա լրահոս

Զվարթնոց պատմամշակութային արգելոց թանգարանի տարածքում մի ընտանիք մկրտությունից հետո մեծ խնջույք է արել, հուշարձանի տարածքում բեմ են հավաքվել, կերել-խմել են, վերջում էլ ճոխ հրավառություն է եղել: Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն իր ինստագրամի stories բաժնում տեսանյութեր էր տեղադրել, որտեղ երեւում էին ելույթ ունեցողները: Ի թիվս այլոց, երգել են ինքը, Էրիկը, Սոսո Պավլիաշվիլին, Սարոն ու ուրիշներ: 

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարության պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանից հետաքրքրվեց` ի՞նչ սկզբունքով է հուշարձանի տարածքը խնջույքի նպատակով տրամադրվել կոնկրետ մարդկանց, ովքե՞ր են նրանք, արդյոք ամեն ոք կարող է գումար վճարել եւ քե՞ֆ սարքել արգելոց-թանգարանի տարածքում, թույլատրելի՞ է այնտեղ մետաղական կոնստրուկցիաներ տեղադրելը, չե՞ն վնասել դրանք հուշարձանը, եւ մի՞թե կարելի է հուշարձանի տարածքում հրավառություն անել: 

 

ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունների կատարողը նշել է. «Թե ովքեր են իրենք, բնականաբար, չգիտենք, եւ մեզ չի հետաքրքրում, իսկ միջոցառումը, եւ ամեն ինչը, որ անցկացվել է, բնականաբար թույլատրելի է, ոչ մի խախտում չի եղել, ընթացքում ոչինչ չի արձանագրվել, ամեն ինչ եղել է սահմանված կարգով»: 
 


 

Վերջին նորություններ