Այ էսպես ուշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն. ինչ է նկատել Մանուկյանը

 Սահմանադրության օրվա առիթով Դիմադրության շարժման երթն այսպես ուշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն։ 

Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ 

 

Հիշեցնենք. որ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել թր, որ ստանցել է ահազանգեր այն մասին, որ առաջիկա եռամսյա հավաքներին մասնակցելու համար հետևողականորեն ծանուցվում են ընդդիմության` վերջին ամիսների խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցներ: Ծանուցում է ուղարկվել օրինակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ կալանքի տակ գտնվող որդուն, ցույցերին ակտիվ մասնակցող դաշնակցական Գևորգ Մուրադյանին, որը նույնպես բանտում է, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Տարոն Ղազարյանի բնակարանի հասցեով և այսպես շարունակ: 

Քաղաքականություն