Չինաստանի նախագահը մերժել է Պուտինի` ՌԴ այցելելու հրավերը. որն է պատճառը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկիր այցելելու հրավերը COVID-19 համավարակի պատճառով։ Այս մասին hայտնում է lenta.ru-ն։

 

Ռուսական կողմի հրավերն արվել է 2022թ. հունիսի 15-ին, Սի Ծինփինի ծննդյան օրը տեղի ունեցած խոսակցության ընթացքում։ Չինաստանի նախագահն ի պատասխան ասել է, որ առաջիկայում Ռուսաստան այցելելը դժվար կլինի հակակորոնավիրուսային սահմանափակումների պատճառով։ 

 

Հայտնի է, որ Չինաստանի նախագահն այլ երկրներ չի այցելել 2020թ. հունվարի վերջից։

 

Պարբերականը նաեւ նշել է, որ Սի Ծինփինը փորձում է 2022թ. աշնանը, Չինաստանի Կոմկուսի համագումարի նախօրեին, որտեղ նա, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի երրորդ ժամկետի համար, կտրուկ քայլեր չանել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունում։ Իսկ Ռուսաստան այցելությունը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ ճգնաժամի խորացման։

Քաղաքականություն

Պատահարներ