Խառնաշփոթ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. ArmLur

Քիչ առաջ ArmLur.am-ին դիմել են մի խումբ օտարերկրացիներ և հայտնել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գիշերային չվերթերի ժամանումից հետո անձնագրային բաժանմունքում Հայաստան ժամանած օտարերկրացիներին մուտքի վիզա տրամադրելու համար աշխատակիցները տեղում չեն եղել: Մարդիկ ստիպված են եղել ժամերով սպասել, որպեսզի աշխատողները գան և ստուգեն:

 

Օտարերկրացիների ճշտող հարցին, թե ինչու տեղում չեն աշխատակիցները, պատասխանել են՝ այսօր ոչ աշխատանքային օր է, աշխատակիցները շուտով կմոտենան:

 

Auroranews-ը տեղեկություն և մանրամասներ ճշտելու նպատակով փորձեց կապ հաստատել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատակիցների հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ 

Քաղաքականություն