Կրեմլն արձագանքել է Չինաստանի նախագահի Ռուսաստան այցի վերաբերյալ տարածվող տեղեկություններին

Տեղեկությունն այն մասին, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հրաժարվել է գալ Ռուսաստան նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հրավերից հետո չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեջբերում է ՏԱՍՍ-ը։

 

Ավելի վաղ «Ազատ Ասիա» ռադիոկայանը հայտնել էր, որ Սի Ցզինպինը հրաժարվել է այցելել Ռուսաստան՝ ի պատասխան Պուտինի հրավերի։ Ըստ RFA-ի՝ նման առաջարկով ՌԴ նախագահը հանդես է եկել հունիսի 15-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Չինաստանի նախագահը մերժել է հրավերը՝ պատճառաբանելով, որ մոտ ապագայում դժվար կլինի այցելել երկիր՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ։

 

«Փաստն այն է, որ Չինաստանում կորոնավիրուսի հետ կապված որոշակի սահմանափակումներ շարունակվում են, և դա բացարձակապես նորմալ է, մենք պետք է դրան ըմբռնումով վերաբերվենք», - ասել է Պեսկովը։

 

Նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, Պուտինը Չինաստան այցելելու առաջարկ ունի, իսկ Սի Ցզինպինը` Ռուսաստան։ Պետությունների ղեկավարների այցերը կիրականացվեն այն բանից հետո, երբ Չինաստանը կթուլացնի COVID-19-ի դեմ սահմանափակումները։

Քաղաքականություն