Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը երթ չի անելու․ մանրամասներ՝ տարածվող տեղեկության վերաբերյալ

Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը նախատեսում է հուլիսի 23-ին երթ անել Երևանում, քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել իրազեկումը։

 

«Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 04.07.2022 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի իրազեկումը՝ ս.թ. հուլիսի 23-ին ժ.18.00-ին Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքից՝ Մաշտոցի պողոտա-Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց-Մանկական զբոսայգի երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ»,-ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունում:

 

Ավելի ուշ Auroranews-ին հայտնի դարձավ, որ երթը Նավասարդ Սրբազանը չի անելու։ 

 

«2015-ից թվականից Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները Վարդավառի նախորդ օրը` նախատոնական Երեւանում երթ են կազմակերպում, վարդավառի ավանդական տոնը վերականգնում։ Օրենքի համաձայն այդ մասին տեղյակ է պահվում քաղաքապետարանին։ Նամակը քաղաքապետարանին ուղարկվում է թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Սրբազանի անունից»,- մեզ ասացին Արարատյան Հայրապետական Թեմից։ 

Քաղաքականություն

Պատահարներ