Որ փողոցները փակ կլինեն այսօր. Երևանում տոնական քայլերթ է լինելու

Այսօր՝ հուլիսի 5–ին, Սահմանադրության եւ պետական խորհրդանշանների օրը, 19:30-ին Ազատության հրապարակից մեկնարկելու է տոնական քայլերթ, որը տեւելու է մոտ մեկ ժամ: Այս մասին տեղեկացնում է «ՀՀ պետական խորհրդանշանների օր» ֆեյսբուքյան էջը։

 

«Տեղեկացնում ենք, որ այդ օրը ժամը 19:00-ից փակ են լինելու Մաշտոցի պողոտան եւ Ամիրյան փողոցը: 19:30-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցը մինչեւ Թումանյան փողոցի հատման հատվածը եւ Պուշկին փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչեւ Սախարովի անվան հրապարակ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն